Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները

Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է 2017 թվականի լավագույն խաղացողի թեկնածուների վերջնական ցանկը:

Սև մայրցամաքի «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակին հավակնելու են Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Պյեր-Էմրիկ Օբամեյանգը («Բորուսսիա» Դ., Գաբոն) և Սադյո Մանեն (Լիվերպուլ», Սենեգալ):

Հաղթողը որոշվելու է Աֆրիկայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների ու այլ ֆուտբոլային մասնագետների քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Օբամեյանգն ու Մանեն կրկին լավագույն եռյակում էին, իսկ հաղթող դարձավ Ռիյադ Մարեզը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում