Փաշիկ Ալավերդյան. Մրցումից առաջ մեր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն

Փաշիկ Ալավերդյան. Մրցումից առաջ մեր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն

2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները, որոնց թվում է նաև Հայաստանը, շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է 50 հազար դոլար վճարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.

«Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաև այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ:

Մենք ստորագրել ենք նաև մի փաստաթուղթ, ըստ որի, յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Այս փաստաթուղթը վերաբերում է պատժված ինը ֆեդերացիաներին: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- Ալավերդյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Ալբանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը կտրվի Մկրտիչ Մկրտչյանին, քանի որ վրացի մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են արգելված նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում