Ա Սերիա. Վերջին 10 տարում տուգանային հարվածով գոլերի առաջատարը (տեսանյութ)

Ա Սերիա. Վերջին 10 տարում տուգանային հարվածով գոլերի առաջատարը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է «Բոլոնյային»: Արտագնա այդ խաղում հաշիվը բացել է Միրալեմ Պյանիչը, ով տուգանային հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:

«Squawka»-ն հայտնում է, որ Ա Սերիայում դա բոսնիացու 14-րդ գոլն էր տուգանային հարվածով: Այդ ցուցանիշով նա Իտալիայի առաջնության վերջին 10 տարիների առաջատարն է: 27-ամյա ֆուտբոլիստն այդ գոլերից 10-ը խփել է «Ռոմայի» կազմում, իսկ 4-ը` «Յուվենտուսի»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ծեր սինյորան» ցանկանում է կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքել և թիմը կառուցել նրա շուրջ:

«Բոլոնյային» խփած գոլը

«Ռոմայում» տուգանային հարվածներով Պյանիչի հեղինակած գոլերը

Հետևեք մեզ նաև Telegram-ում