«Independent». «Բորուսսիան» փոխանակում կառաջարկի Մխիթարյանի մասնակցությամբ

«Independent». «Բորուսսիան» փոխանակում կառաջարկի Մխիթարյանի մասնակցությամբ

Դորտմունդի «Բորուսսիան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանին վերադարձնելու տարբերակը:

«Independent»-ը հայտնում է, որ գերմանական ակումբը պատրաստվում փոխանակում առաջարկել անգլիական ակումբին, ըստ որի հայ ֆուտբոլիստը կվերադառնա Դորտմունդ, իսկ հակառակ ուղղությամբ կմեկնի կիսապաշտպան Յուլիան Վայգլը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանը որոշել է տեղափոխվել «Ինտեր», և նրա գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցում է միլանցիների հետ: Գործարքին կարող են խանգարել անգլիական ակումբի տրանսֆերային պահանջները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում