Հայնկես. Ողջ աշխարհը հետևելու է այսօրվա խաղին

Հայնկես. Ողջ աշխարհը հետևելու է այսօրվա խաղին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում կայանալիք խաղի մասին:

«Մրցաշրջանի մեկնարկում սա կարևորագույն խաղն է: Գերմանական ֆուտբոլում այս մրցակիցների հանդիպումը ամենագլխավորն է: Նման բարձակարգ խաղերում կարող ենք ֆուտբոլը տեսնել բոլոր կողմերից: Կարծում եմ` ցնցող հանդիպում կստացվի, որին հետևելու է ողջ աշխարհը:

«Բորուսսիան» կրկին միասնական է դարձել: Նրանք ավելի վտանգավոր են լինելու, քան շատերը կարծում են: Դորտմունդցիներին հարկավոր է ամենայն լրջությամբ վերաբերվել: Նրանք «Ալյանց Արենա» են գալու հաղթանակի հետևից»,- 72-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում մյունխենցիների պաշտոնական կայքը:

«Բավարիա» – «Բորուսսիա» մրցավեճը կկայանա այսօր: Մեկնարկը` Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում