Ռոսիցկին ավարտել է կարիերան

Ռոսիցկին ավարտել է կարիերան

Չեխիայի հավաքականի, Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Արսենալի» նախկին կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 37-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս Պրահայի «Սպարտայի» կազմում, սակայն ձմեռային ընդմիջումից հետո չի շարունակելու ելույթները,- հայտնում է bbc.com-ը:

«Երկար մտածելուց հետո հասկացա, որ այլևս ֆիզիկապես չեմ համապատասխանում պրոֆեսիոնալ ֆուտբոլի պահանջներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սպարտային»: Այս ակումբում կատարեցի ֆուտբոլային առաջին քայլերս: Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցին ֆուտբոլին հրաժեշտ տալ իմ ամենասիրելի վայրում:

Երջանիկ եմ, որ Չեխիայի հավաքականի կազմում հարյուրից ավելի խաղ եմ անցկացրել, սակայն հենց ազգային ընտրանու հետ է կապված իմ ամենամեծ ցավը: Մենք պետք է դառնայինք Եվրո-2004-ի չեմպիոն, սակայն…»,- ասել է Ռոսիցկին:

Հիշեցնենք, որ Եվրո-2004-ում չեխերը կիսաեզրափակչում պարտվել են Հունաստանին, որը լրացուցիչ խաղակեսում «արծաթե գոլ» է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում