Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցել է «Տորինոյի» հետ: Հռոմեացիները պարտվել են 1:2 հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարից:

Առաջին կեսում թուրինցիներին առաջ է մղել Լորենցո Դե Սիլվեստրին: Ընդմիջումից հետո «գայլերը» լուրջ ճնշում են գործադրել մրցակցի դարպասին, սակայն մի շարք գոլային պահեր չօգատործելուց հետո երկրորդ գնդակն են բաց թողել: Հակագրոհի ժամանակ դարպասը գրավել է Սիմոնե Էդերան:

Փոխարինման մտնելուց 2 րոպե հետո հաշիվը կրճատելու հիասքանչ հնարավորություն է ստացել Էդին Ջեկոն, սակայն 11-մետրանոցից նրա կատարած հարվածը հետ է մղել Վանյա Միլինկովիչ Սավիչը: Միայն խաղավերջում են հռոմեացիները մեկ պատասխան գոլ խփել: Աչքի է ընկել Պատրկ Շիկը:

Քառորդ եզրափակչում «Տորինոն» մրցելու է «Յուվենտուս» – «Ջենոա» զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ. 1/8 եզրափակիչ
«Ռոմա» – «Տորինո»՝ 1։2
Գոլերը՝ Շիկ (85) – Դե Սիլվեստրի (39), Էդերա (73)
Չիրացված 11-մետրանոց՝ Ջեկո (77)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում