«Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը վերադարձել է հայտացուցակ

«Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը վերադարձել է հայտացուցակ

Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր հյուրընկալվելու է «Բրիսթոլ Սիթիին»:

6-խաղյա ընդմիջումից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Հենրիխ Մխիթարյանի վերադարձրել է թիմի հայտացուցակ: 28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է պահեստայինների թվում:

Մանչեսթերցիները հանդես են գալու հետևյալ մեկնարկային կազմով՝

Ռոմերո – Շոու, Ռոխո, Լինդելյոֆ, Դարմիան – Բլինդ, Մակտոմինայ, Պոգբա – Մարսիալ, Ռաշֆորդ, Իբրահիմովիչ։

Պահեստայիններ՝ Պերեյրա, Սմոլինգ, Էրրերա, Մատա, Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան, Լուկակու։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում