Հայտնի են Հայաստանի առաջնության անցկացման ժամկետները

Հայտնի են Հայաստանի առաջնության անցկացման ժամկետները

2018 թվականի հունվարի 11-23-ը, Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին,- գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում