Օզբիլիսը տրանսֆերի է հանվելու

Օզբիլիսը տրանսֆերի է հանվելու

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» կողմից տրանսֆերի է հանվելու: Այդ մասին գրում է fanatik.com.tr-ն:

27-ամյա ֆուտբոլիստն օրերս Թուրքիայի գավաթի 1/16 եզրափակչի «Մանիսասփորի» հետ խաղում գոլ է խփել, սակայն մինչ այդ գլխավոր թիմի կազմում ասպարեզ էր դուրս եկել փետրվարին:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Արասի գործակալը փորձում է իր հաճախորդի համար թիմ գտնել Ղազախստանում:

Հիշեցենք, որ Օզբիլիսը «Սպարտակից» «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2016 թվականի հունվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում