Իսպանիայի ոստիկանությունը Գվարդիոլային ընդգրկել է անջատողականների ցանկում

Իսպանիայի ոստիկանությունը Գվարդիոլային ընդգրկել է անջատողականների ցանկում

Իսպանիայի ոստիկանությունը կազմել է այն քաղաքացիների անունները, ովքեր նպաստել են Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելուն: Ճանաչված մարդկանցից այդ ցանկում է հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խսեպ Գվարդիոլան,- տեղեկացնմում է as.com-ը:

46-ամյա մասնագետը նոյեմբերի 1-ին կայացած հանրաքվեի օրերին մամուլում մի քանի անգամ աջակցել է Կատալոնիայի անկախությունը: Իսպանիայի անվտանգության մարմինները դա անջատողական տրամադրությունների տարածում են համարում: Դեռ հայտնի չէ, թե մարզչի նկատմամբ ինչպիսի պատիժ կարող է կիրառվել:

Վերջին շաբաթների ընթացքում Գվարդիոլան դեղին ժապավեն է կրում, որը նվիրված է քաղաքական բանտարկյալների աջակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում