Հոկեյ. «Արարատի» գերխոշոր հաղթանակները

Հոկեյ. «Արարատի» գերխոշոր հաղթանակները

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը, որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում, տնային երկու հանդիպում է անցկացրել Լիտվայի «Էներգիայի» հետ:

Հայկական թիմը երկու խաղերում գերխոշոր հաշվիվներով հաղթանակներ է տոնել: Առաջինում «արծիվներն» առավելության են 13:2, իսկ երկրորդում` 14:1 հաշիվներով:

32 խաղից հետո «Արարատը» 62 միավորով 14 թիմերի մեջ արդեն չորրորդ տեղում է:

Հաջորդ հանդիպումները երևանցիներն կանցկացնեն հաջորդ տարի: Հունվարի 5-ին և 6-ին «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Մետալլուրգ-2»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում