Հայտնի է Շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթողը

Հայտնի է Շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթողը

Երևանում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին 56 շախմատիստներ, այդ թվում՝ 3 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարին մասնակցության իրավունք ունեին 2201 և ավելի ազգային կամ միջազգային վարկանիշ ունեցող, ինչպես նաև կիսաեզրափակիչ մրցաշարից իրավունք ստացած շախմատիստները,- տեղեկացնում է chessfed.am-ը:

Մրցաշարի արդյուքներով մեկ շախմատիստ իրավունք էր ստանալու մասնակցելու Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարին: Հաղթողի կոչման և կարևորագույն մրցաշարի ուղեգրի համար ընթացավ լարված և անզիջում պայքար:

Վերջին տուրից առաջ Սարգիս Մկրտչյանը և Արթուր Դավթյանը վաստակել էին 7-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: 3 շախմատիստ՝ Տիգրան Սարգսյանը, Արեգ Շմավոնյանը և Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ակտիվում ունեին 6-ական միավոր և կիսում էին 3-5-րդ հորիզոնականները: Վերջին տուրում Արթուր Դավթյանի մրցակիցն էր Գարիկ Մարտիրոսյանը, իսկ Սարգիս Մկրտչյանը մրցում էր Տիգրան Սարգսյանի դեմ: Վճռորոշ տուրում երկու առաջատարներն էլ պարտություն կրեցին: Արդյունքում Սարգիս Մկրտչյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Գարիկ Մարտիրոսյանը, վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սարգիս Մկրտչյանը և նվաճեց Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի մասնակցության իրավունք: Տիգրան Սարգսյանը դարձավ երկրորդը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում