Տոտո Վոլֆ. «Ֆերրարին» հենց Ֆորմուլա 1-ն է, իսկ Ֆորմուլա 1-ը հենց «Ֆերրարին» է

Տոտո Վոլֆ. «Ֆերրարին» հենց Ֆորմուլա 1-ն է, իսկ Ֆորմուլա 1-ը հենց «Ֆերրարին» է

«Մերսեդեսի» գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը կարծում է, որ Ֆորմուլա 1-ի ղեկավարները պետք է դադարեցնեն «Ֆերրարիի» հետ կոնֆլիկտը: Ավելի վաղ իտալացիների ղեկավար Սերջիո Մարկյոնեն սպառնացել է «Սկուդերիային» դուրս հանել աշխարհի առաջնությունից, եթե բոլիդների նոր շարժիչների հարցում կազմակերպիչները հաշվի չառնեն առաջատար թիմերի կարծիքները:

«Ես չեմ անհանգստանում, բայց այդ հայտարարություններին հարկավոր է լուրջ վերաբերվել: «Ֆերրարին» հենց Ֆորմուլա 1-ն է, իսկ Ֆորմուլա 1-ը հենց «Ֆերրարին» է: Նրանք երկու անբաժանելի մասնիկներ են:

Ես նրանց փոխարեն կդադարեի խելագար առաջարկներով ու պահանջներով հրահրել Մարկյոնեին: Մեզ առաջընթաց է հակավոր, ոչ թե հեղափոխություն»,- ավստրիացու խոսքերն է մեջբերում f1.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում