2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Ավարտվել է 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներին ընտրելու քվեարկությունը, որը կազմակերպել էր Սպորտի ու երիտասարդության նախարարությունը:

Հաշվարկն անցկացվել է երկու փուլով: Լավագույնին որոշելու համար 50 տոկոս ձայները բաժխվել են լրագրողների կողմից, իսկ մյուս կեսը` sms քվեարկության արդյունքում: Այս տարի որոշվել է չընտրել լավագույնին, այլ կազմել միայն թոփ-10:

Հայաստանի լավագույն 10 մարզիկները.

Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ) – 9 897 միավոր

Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ) 7 876

Լևոն Արոնյան (շախմատ) – 6 148

Գրիգոր Մխիթարյան (սամբո) – 4 568

Մաքսիմ Մանուկյան (ըմբշամարտ) – 4 377

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – 3 957

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – 3953

Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ) – 2 503

Արթուր Թովմասյան (մարմնամարզություն) – 2 485

Տիգրան Կիրակոսյան (սամբո) – 2 196

Հավելենք, որ լրագրողների հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել էր Արթուր Ալեքսանյանը, իսկ մարզասերների` Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում