Կկայանա «Armenian Football Media Awards 2017»-ը

Կկայանա «Armenian Football Media Awards 2017»-ը

2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ լրագրողների կողմից կազմակերպված փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ընտրվեցին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը եւ մարզիչը:

2017-ին «Armenian Football Media Awards» անունը ստացած մրցանակաբաշխությունը հանդես է եկել նոր ձևաչափով: Այս տարի այն նվիրված կլինի միայն հայկական ակումբային ֆուտբոլին և մրցանակներ կհանձնի անգամ Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույններին:

Մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերն են՝ «Բարձրագույն խմբի տարվա լավագույն մարզիչ», «Բարձրագույն խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ», «Առաջին խմբի տարվա լավագույն մարզիչ» և «Առաջին խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ»: Ավելացվել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլային մեկնաբան» անվանակարգը, որտեղ քվեարկել կարող է ողջ հանրությունը:

Քվեարկության ձեւաչափը

Հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները մի քանի օրվա ընթացքում էլ.հասցեներին ստանում են նամակներ՝ քվեարկությանը մասնակցելու հրավերով:

Քվեարկությանը կարելի է մասնակցել բացառապես այդ նամակներում նշված գաղտնաբառերի միջոցով, որոնք պետք է մուտքագրել footballmediaawards.am-ի համապատասխան էջերում:

Յուրաքանչյուր ԶԼՄ, կախված հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանելու ակտիվությունից, ստացել է համապատասխան ձայների քանակի իրավունք՝ 1-3: Այսինքն՝ մեկ ԶԼՄ-ից կարող է քվեարկել առավելագույնը երեք ներկայացուցիչ:

Պաշտոնական կայքում կազմակերպիչը նախօրոք հրապարակել է բոլոր անվանակարգերում թեկնածուների անունները: Եթե քվեարկողի ցուցակում գրված է անուն, որը չկա ներկայացված ցուցակում, ձայնը համարվում է անվավեր:

Քվեարկության էջում ԶԼՄ ներկայացուցիչը լրացնում է անձնական տվյալները, այնուհետև ըստ հերթականության նշում տվյալ անվանակարգի լավագույն երեք ներկայացուցիչներին, որոնք ստանում են համապատասխանաբար 5, 3 ու 1 միավոր:

Լավագույն եռյակը հրապարակվում է մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հայտնի է դառնում հենց մրցանակաբաշխության օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում