Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը նոր թիմ ունի

Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը նոր թիմ ունի

Ռուսաստանաբնակ հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մարզչական նոր նշանակում է ստացել: 51-ամյա մասնագետը գլխավորել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Լուչ էներգիան»,- հաjտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

2013-2014 թվականների ընթացքում Գրիգորյանն արդեն մեկ անգամ գլխավորել է Վլադիվոստոկը ներկայացնող թիմը: 2017 թվականին Ալեքսանդրը մարզել է Մախաչկալայի «Անժին» ու Մոսկվայի «Արարատը»:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գրիգորյանը հնարավոր է գլխավորի «Փյունիկը», սակայն երևանյան ակումբը հերքել էր այդ տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում