Հայաստանի լողորդները տարին եզրափակեցին նոր ռեկորդներով

Հայաստանի լողորդները տարին եզրափակեցին նոր ռեկորդներով

Սանկտ Պետերբուրգում օրերս անցկացված լողի Վլադիմիր Սալնիկովի ավանդական միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցեցին Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը և Լեոն Վարդանյանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հայ լողորդները հաջող ելույթներ ունեցան եւ թարմացրին ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդներ: Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում 0.25.19 արդյունքով ՀՀ նոր ռեկորդ սահմանեց, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրեց իր անձնական ռեկորդը: Լևոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավեց 50 ու 100 մետր բրասում, իսկ Լեոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում:

Լողի հայկական դաշնության մարզիկները եզրափակեցին մրցաշրջան 2017-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում