Վան Դեյկը բուժզննում է անցել «Լիվերպուլի» համար

Վան Դեյկը բուժզննում է անցել «Լիվերպուլի» համար

«Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մոտակա ժամանակահատվածում դառնալու է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

«The Times»-ը հայտնում է, որ հոլանդացին արդեն բուժզննում է անցել մերսիսայդցիների համար: Սպասվում է, որ տեղափոխության մասին կհայտարարվի այսօր կամ վաղը:

Միաժամանակ «The Telegraph»-ին հայտնի են դարձել գործարքի այլ մանրամասներ: Տրանսֆերը կազմելու է պաշտպանների համար ռեկորդային` 85 միլիոն եվրո: Նախկին ռեկորդը գրանցվել էր ամռանը, երբ Բենժամեն Մենդիի համար «Մանչեսթեր Սիթին» «Մոնակոյին» 57 միլիոն եվրո էր վճարել: 26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը Վան Դեյկը «Սելթիկից» «Սաութհեմփթոն» էր տեղափոխվել 15 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում