Շիրեր․ Վիրջիլ վան Դեյկը չարժե 85 միլիոն եվրո

Շիրեր․ Վիրջիլ վան Դեյկը չարժե 85 միլիոն եվրո

«Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը Վիրջիլ վան Դեյկի՝ «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 85 միլիոն եվրո, ինչը պաշտպանների համար ռեկորդային է։

-Ոչ, Վիրջիլը չարժե 85 միլիոն եվրո։ «Լիվերպուլին» պաշտպան էր հարկավոր, ակումբը հուսահատ փնտրտուքի մեջ էր, իսկ «Սաութհեմփթոնը» կարող էր ցանկացած գին ասել։ Այո, նա լավ կենտրոնական պաշտպան է, բայց 85 միլիոն եվրո․․․ Նրա համար պետք չէր այդքան վճարել։ «Լիվերպուլին» նման արժեք է սպասվում նաև դարպասապահի հարցում։ Նրանք լավ դարպասապահի կարիք են զգում,- Շիրերի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում