Հանուն «Ռեալի»․ Ազարը հրաժարվել է երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը

Հանուն «Ռեալի»․ Ազարը հրաժարվել է երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին ակնարկել է 26-ամյա բելգիացու հայրը՝ Թյերի Անրին։ 

«Էդենը հրաժարվել է երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը, որպեսզի հնարավորություն դեպքում հեշտությամբ բանակցի «Ռեալի» հետ։ Մադրիդում նա կարող է լավ հանդես գալ, սակայն այժմ որևէ փաստաթուղթ ստորագրված չէ»,- Թյերի Ազարի խոսքը մեջբերել է «Le Soir»-ը։

Հավելենք, որ Էդեն Ազարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, սակայն «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն։ «Transfermarkt»-ի տվյալներով, ներկայումս Ազարի տրանսֆերն արժե 75 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում