«Լիվերպուլի» խաղի թրիլերային ավարտը, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Լիվերպուլի» խաղի թրիլերային ավարտը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բերնլի» – «Լիվերպուլ» խաղը գերլարված ավարտ է ունեցել: Առանց վնասվածքներ ունեցող Մոհամեդ Սալահի ու Ֆիլիպե Կոուտինյոյի հանդես եկող մերսիսայցիները կարողացել են դրամատիկ ոչ-ոքին վերածել թրիլերային հաղթանակի` 2:1:

Համառ պայքարում անցած խաղի հաշիվը բացվել է 61-րդ րոպեին, երբ Սադյո Մանեն տուգանային հրապարակի մատույցներից անկասելի հարված է կատարել: Երկրորդ գոլը չխփելու պատճառով Յուրգեն Կլոպի թիմը պատժվել է: 87-րդ րոպեին Յոհան Գուդմունդսոնը հեռավոր դարպասաձողի մոտ եզրափակել է տանտերերի գրոհը:

Այունամենայնիվ, մերսիսայդցիները մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին հաղթանակ են կորզել: Ստանդարտ խաղարկման ժամանակ Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը գնդակը հասցեագրել է հսկողությունից ազատված Դեյան Լովրենին, ով գլխով գնդակն ուղարկել է դեպի հեռավոր դարպասի անկյունը, որտեղ Ռագնար Կլավանն այն ապահովության համար ցանցից ներս է ուղարկել: Գոլը գրանցվել է էստոնացու հաշվին:

Այդ հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» վաստակել է 44 միավոր ու հավասարվել երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Բերնլին» 34 միավորով մնաց 7-րդ տեղում:

Տեսանյութ

 Այսօր կայացել են ևս երեք հանդիպումներ.

«Լեսթեր» – «Հադերսֆիլդ»` 3:0
Գոլերը. Մարեզ (53), Սլիմանի (60), Օլբրայթոն (90+2)

«Սթոք Սիթի» – «Նյուքասլ»` 0:1
Գոլը. Այոսե Պերես (73)

«Բրայթոն» – «Բորնմութ»` 2:2
Գոլեր. Նոկերտ (5), Մարեյ (48) – Կուկ (33), Ուիլսոն (79)

Հետևեք մեզ նաև Telegram-ում