«Մանչեսթեր Յունայթեդը» տարին սկսեց հաղթանակով (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» տարին սկսեց հաղթանակով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Էվերթոնին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին խաղակեսում լիվերպուլցիներն ավելի հաջող են գործել, սակայն երկրորդում «կարմիր սատանաների» առավելությունը մեծ է եղել: 57-րդ րոպեին Պոլ Պոգբայից փոխանցում ստանալուց հետո Անտոնիո Մարսիալը հաշվենկատ հարվածով առաջ է մղել իր թիմին: 81-րդ րոպեին Ջեսի Լինգարդն անհատական անցումի է դիմել և շեշտակի հարվածով կրկնապատկել հաշիվը:

Հայաստանի հավաքականի ու մանչեսթերցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է ընդգրկված եղել, սակայն գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նրան այդպես էլ խաղադաշտ դուրս չի բերել:

Այսպիսով, ՄՅՈՒ-ն ընդհատել է 3 անընդմեջ խաղերից բաղկացած առանց հաղթանակների շարքը և 47 միավորով բարձացել երկրորդ հորիզոնական: Երրորդ տեղ նահանջած «Չելսին» (45 միավոր) երկու օրից հյուրընկալվելու է «Արսենալին»:

«Էվերթոնը» 27 միավորով 9-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում