Ֆուտբոլիստը լոտոյով 1 միլիոն եվրո է շահել

Ֆուտբոլիստը լոտոյով 1 միլիոն եվրո է շահել

Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոն» ակումբի պաշտպան Քևին Օ’Քոնորը լոտոյով 1 միլիոն եվրո է շահել: Այդ մասին տեղեկացնում է theguardian.com-ը:

Իռլանդացին այդ երկրի տոնական վիճակախաղի տոմսը նվեր է ստացել իր հորեղբայրից: Դուբլինում իր շահումը ստանալուց հետո 22-ամյա ֆուտբոլիստը վերադառնալու է Անգլիա: Նրա թիմը պատրաստվում է Անգլիայի գավաթի երրորդ շրջանում «Ուիկոմի» դեմ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում