«Բարսելոնայի» երեք առաջատարներ չեն մեկնել Վիգո

«Բարսելոնայի» երեք առաջատարներ չեն մեկնել Վիգո

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Սելտայի» դեմ արտագնա խաղին չեն մասնակցելու թիմի 3 առաջատարներ:

Կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ինչպես նաև հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը թիմի հետ չեն մեկնել Վիգո: Արգենտինացին և ուրուգվայցին թիմակիցներից երեք օր ավելի արձակուրդ են ունեցել և թիմին միացել են հունվարի 2-ին:

Հանդիպումը բաց են թողնելու նաև վնասվածքներ ունեցող Սամուել Ումտիտին և Պակո Ալկասերը, ինչպես նաև հայտացուցակում չհայտնված Ռաֆինյա Ալկանտարան, Արդա Թուրանը և Ժերար Դեուլոֆեուն:

Փոխարենը, 3,5 ամսվա ընդմիջումից հետո կատալոնացիների հայտացուցակում է հայտնվել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, ով ապաքինվել է ազդրի ծանր վնասվածքից: «Բլաուգրանայի» բժիշկները հայտնել են, որ ֆրանսիացին պատրաստ է մասնակցել խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում