Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Նումանսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Նումանսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով առավելության հասավ «Նումանսիայի» նկատմամբ։

Սորիայի «Լոս Պախարիտոս» մարզադաշտում կայացած խաղում «սերուցքայինները» 3 անպատասխան գոլ խփեցին։ 35-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Բեյլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ 89-րդ րոպեին դաշտի տերերի դարպասին նշանակվեց ևս մեկ 11-մետրանոց, որն այս անգամ իրացրեց Իսկոն։ Վերջնական հաշիվն ավելացված ժամանակի առաջին րոպեին ձևակերպեց Բորխա Մայորալը։

Նշենք, որ «Նումանսիան» 60-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել էր Պապե Դիամանկան։

«Ռեալ» – «Նումանսիա» պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 10-ին։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում