Պաշտոնական. Վարդան Պողոսյանը վերադարձել է Հայաստան

Պաշտոնական. Վարդան Պողոսյանը վերադարձել է Հայաստան

Հայաստանի հավաքականի թեկնածու Վարդան Պողոսյանը կարեիրան շարունակելու է Հայաստանի Բարձրագույն խմբում: 25-ամյա ֆուտբոլիստը 1,5 տարվա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ,- հայտնում է այդ ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ վերադառնում եմ Հայաստան, «Գանձասար-Կապանը» շատ լավ թիմ է։ Գիտեմ, որ ակումբը պայքարում է չեմպիոնության համար։ Կարծում եմ, որ այս թիմն ունի այդ ներուժը չեմպիոն դառնալու համար»,- ասել է «Փյունիկի» նախկին ավագը:

Վերջին ակումբը, որտեղ հանդես է եկել Պողոսյանը, մակեդոնական «Ռաբոտնիչկին» էր, որի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում։

Հիշեցնենք, որ Պողոսյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է: Նա խաղացել է նաև իսպանական «Մուրսիայում», ռուսական «Կուբանում», «Փյունիկում»։

Հավելենք, որ հարձակվողը երեք հանդիպում անցկացրել է նաև Հայաստանի ազգային հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում