«Ռոման» պարտվեց «Ատալանտային»՝ ունենալով թվային առավելություն (տեսանյութ)

«Ռոման» պարտվեց «Ատալանտային»՝ ունենալով թվային առավելություն (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ատալանտային» և պարտություն կրեց։ 

«Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Անդրեա Կորնելիուսը, իսկ 5 րոպե անց Մարտեն դե Ռոնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Խաղակեսի վերջնամասում՝ «Ատալանտան» մնաց 10 հոգով/ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվեց դե Ռոնը։ Չնայած թվային առավելությանը՝ «գայլերը» կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 56-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Էդին Ջեկոն։

«Ռոման» մնաց 39 միավորով (19 խաղ)՝ 5-րդ տեղում, իսկ «Ատալանտան» 30 միավորով 7-րդ հորիզոնականում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում