Պաշտոնանկություն հոբելյանական խաղից հետո

Պաշտոնանկություն հոբելյանական խաղից հետո

«Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը պաշտոնանկ է արվել: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Խեցեգործների» ղեկավարները նման որոշում են կայացրել Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում երկրի չորրորդ լիգան ներկայացնող «Քովենթրիից» կրած պարտությունից (1:2) հետո:

Հատկանշական է, որ դա 54-ամյա մասնագետի գլխավորությամբ «Սթոքի» հոբելյանական` 200-րդ խաղն էր: Ուելսցու օրոք թիմը տոնել է 71 հաղթանակ, 48 ոչ-ոքի գրանցել ու 81 պարտություն կրել:

Համաշխարհային պատմության ամենահին երկրորդ ակումբը 20 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի 18-րդ տեղը: «Սթոք Սիթին» նաև ամենաշատ գոլ բաց թողած թիմն է` 47:

Հետևեք մեզ նաև Telegram-ում