USD
EUR
RUB

Գվարդիոլայի ու Զիդանի հետնորդը. ինչո՞ւ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց Գիգզից

Ռայան Գիգզը «The Times»-ին տված հարցազրույցում պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների և մարզիչ դառնալու ցանկության մասին։ Ներկայացնում ենք հետաքրքիր զրույցի թարգմանությունը։

***

Ռայան Գիգզը երբեմն մտածում է, որ ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել: Նրան ասել էին, թե հաջորդն է հերթի մեջ, խոստացել էին «Մանչեթեր Յունայթեդի» մարզչի աթոռը։ Նա սպասում էր իր նշանակման ժամին: Երբ ժամը եկավ, պարզվեց՝ ակումբին հեղափոխություն էր անհրաժեշտ:

«Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղի օրն էր։ Այդ օրը Լուին հասկացավ: Ես պաշտոնական հայտարարություն չէի տեսել, բայց արդեն գիտեի: Եթե անգամ Ժոզեն ցանկանար իր թիմ վերցնել ինձ, գիտեի, որ ակումբում իմ ճանապարհն ավարտված էր»,- սկսեց Գիգզը՝ հիշելով, թե ինչպես «Քրիստալ Փելասի» նկատմամբ հաղթանակից հետո նա իմացավ, որ Լուի վան Գալին ցանկանում էին հեռացնել նախքան պայմանագրի ավարտը ու նոր մարզիչ նշանակել Ժոզե Մոուրինյուին: 

Նստած ենք «Պենինսուլա Ստեդիումում»՝ «Սոլֆորդ Սիթիի» նոր տանը: Ռայանը Պոլ Սքոուլզի, Նիկի Բատի, Նևիլ եղբայրների ու սինգապուրցի գործարար Պիտեր Լիմի հետ ակումբի սեփականատերն է: Խոսում ենք Ռայանի մարզչական ցանկությունների մասին, հավաքականի աշխատատեղի (Ուելս), այն մասին, թե որտեղ չի ցանկանում աշխատել («Սուոնսի Սիթի»), ինչպես նաև երկարաձգվող զգացմունքների: Այո, Ռայանը դեռ չունի Մոուրինյուի ռեզյումեից, բայց նրա հաղթողի մտածելակերպը հուշում է, թե ինչը չի բավականացնում այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդին», որը շարունակում է զիջել «Մանչեսթեր Սիթիին»:

«Մտածում էի, որ լավ հնարավորություն ունեմ, սակայն ակումբը բարդ իրավիճակում էր: Թիմը նահանջել էր, այնպես որ՝ ո՞ւմ պետք է նշանակեին: Նրա՞ն, ով փորձ չունի, թե՞ հաղթողին: Նրանք հաղթողին՝ Ժոզեին նշանակեցին։ Մարզիչ, ով ամեն գնով հաղթանակի է հասնում: Ժոզեն «Յունայթեդի» համար տիպի՞կ մարզիչ է: Հավանաբար ոչ, բայց «Յունայթեդը» գտնվում էր «ինչպե՞ս կարող ենք արագ վեր բարձրանալ» իրավիճակում: Ես լիովին հասկանում եմ նրանց: Պարզապես զգում էի, որ կարող եմ նույնը տալ ակումբին: Ես գիտեի բոլոր ֆուտբոլիստներին և գիտեմ, թե ինչպիսին պետք է լինեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները»,- ասում է Գիգզը։

Գիգզն անուններ չի նշում, բայց կարծում է, որ վերջին տարիներին «Մանչեսթեր Յունայթեդ» եկած ֆուտբոլիստներից ոչ բոլորն են համապատասխանում ակումբին: Իսկ ակումբը նրա խորհրդով ժամանակին կարող էր գնել Գաբրիել Ժեզուսին և Կիլիան Մբապեին, բայց չգնաց այդ քայլին․

«Ես հետևում էի Գաբրիել Ժեզուսի խաղին երեք տարի: Մեկ տարի էլ հետևում էի Մբապեին: Նրանց ուսումնասիրել եմ սկաուտի հետ ու արդեն այդ ժամանակ ամեն ինչ պարզ էր: Այն ժամանակ նրանց ձեռք բերելը հեշտ էր: 5 միլիոն կամ մի փոքր ավելի վճարել ու ստանալ նրանց, ապա վարձավճարի դիմաց այլ ակումբի տրամադրել: Այդ իրավիճակում ակումբն ավելի լավ կաշխատեր»:

Նա հիացմունքով է ներկայացնում նաև Ռաֆայել դա Սիլվային, Ջոնի Էվանսին, Դենի Ուելբեքին, որոնք վաճառվեցին Լուի վան Գալի օրոք: 

«Այդ ընթացքում շատ ֆուտբոլիստներ եկան, ովքեր համապատասխան չէին «Մանչեսթեր Յունայթեդին», ու գնացին նրանք, ովքեր ակումբի համար իդեալական ֆուտբոլիստներ էին: Ես խոսում եմ Ռաֆայելի, Դենիի, Ջոն Էվանսի մասին։ Նրանք «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ էին ուղն ու ծուծով: Լուին սեփական գաղափարներն ուներ, որոնց հետ պետք էր հաշվի նստել, բայց մենք մի քանի անգամ վիճել ենք տրանսֆերների պատճառով: Նա հասկանում էր ինձ, քանի որ ես խաղացել էի այդ տղաների հետ, բայց, միևնույն է, նրանք համապատասխան չէին իրեն։

Նրանցից մեկը, ինչպես Ուելբեքը, ցանկանում էր ավելի հաճախ խաղալ։ Ջոնին մի քանի վնասվածք ուներ, դրա համար էլ կարելի է հասկանալ նրանց վաճառքը, սակայն նոր ֆուտբոլիստների ընտրությունը լավ չարվեց»: 

Գիգզը գիտեր, որ Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքն իրեն հարմար չէր․ «Ես հանդիպեցի Էդ Վուդվորդին: Լսեցի նրան, բայց սրտիս խորքում հասկանում էի, որ իմ ժամանակն ավարտվել էր: Ինձ աշխատանք առաջարկեցին, բայց երիտասարդական թիմ վերադառնալն ինձ համար ճիշտ չէր լինի»:

Ակումբի կազմում բոլորից շատ խաղեր անցկացրած ու բոլորից շատ տիտղոսներ նվաճած Գիգզը լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ խոսելով մարզչական կարիերա սկսելու ծրագրերի մասին: 17 ամիս անց նա դեռևս առաջարկի է սպասում, լիովին գիտակցում է, որ բոլոր նախկին թոփ-ֆուտբոլիստների պես կշեռքին իր հեղինակությունն է դրված: Միևնույն ժամանակ նա չի ցանկանում ռիսկի դիմել ու մարզչական կարիերան ստորին հորիզոնականներից սկսել: Նա դա չի թաքցնում. «Զգում եմ, որ ինձ ավելի հարմար կլիներ բարձր մակարդակի աշխատանքը»:

Խոսեցինք «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասին, որոնք ժամանակին իրենց կադրերին՝ Գվարդիոլային ու Զիդանին նշանակեցին: Գիգզը չի հաստատում, որ Զիդանի նման կկարողանար երկու անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն իր առաջին թիմի հետ, բայց վստահեցնում է՝ նրանց փորձն առաջնությունում ցույց է տալիս տարբերությունն էլիտար ու ցածրակագր ակումբներ մարզելու միջև:

«Այդ աշխատանքը տարբերվում է: Մի շարք հիանալի ֆուտբոլիստներ չեն կարողացել լավ մարզիչ դառնալ, բայց հենց նոր խոսեցինք նրանց մասին, ովքեր կարողացել են անել դա: Ես ցածրակարգ առաջնություններում խաղալու փորձ չունեմ: Դա չէ այն տեղը, որտեղ կարիերաս անցկացրել եմ: Ամբողջ կյանքում խաղացել եմ Պրեմիեր լիգայում ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես խաղացող մարզիչ, երբ հնարավորություն էի ստացել 4 խաղում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիմա ավելի կոմպետենտ եմ Լուիի հետ 2 տարի անցկացնելուց հետո: Դա հիասքանչ փորձ էր»,- ասում է Գիգզը։

Այսպես, եթե վերցնենք Անգլիայի դաշտերը, որտեղ մարզչի հնարավորությունները սահմանափակ են, որտեղ համբերությունը նվազագույն մակարդակի վրա է և փորձը թրենդի մեջ է, ո՞ր տարբերակն իդեալական կլիներ մարզիչ Գիգզի համար: Օրինակ՝ «Սուոնսի՞ն»... «Ինձ համար չէ»,- Գիգզի պատասխանն է:

Մի՞թե պատճառն այն է, որ անցյալ մրցաշրջանում մերժել էին նրան, նախընտրել Բոբ Բրեդլիին:

«Նրանք որոշեցին այդպես վարվել: Մի քանի անգամ խոսել եմ նրանց հետ, իսկ հետո «Sky Sports»-ից տեղեկացել, որ որոշել են Բրեդլիին նշանակել: Չեմ հավատում, որ գործերը պետք է այդպես կառավարվեն: Եթե նրանք ինձ զանգահարեին ու ասեին. «Լսիր, մենք որոշել ենք ավելի մեծ փորձով մեկին վերցնել», ամեն ինչ նորմալ կլիներ, բայց դա տեղի չունեցավ»,- հիշում է Գիգզը։

Իսկ Ուելսի հավաքականի հետ աշխատա՞նքը: Մի՞թե դա կլիներ իդեալական տարբերակը․

«Կարծում եմ՝ այո: Ուելսն իմ երկիրն է: Ազգային մակարդակում ֆուտբոլը տարբերվում է: Գարի Սպիդի և Կրիս Կոուլմանի փորձը մեծ չէր, երբ ստացան այդ աշխատանքը: Սպարկին (Մարկ Հյուզ) ընդհանրապես փորձ չուներ: Գիտեմ ֆուտբոլիստներին ու այդ համակարգը։ Մենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ունենք՝ ի դեմս Գարեթ Բեյլի, մի քանի լավ խաղացող նրա կողքին, մի քանի իսկապես լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ամպադուն, Վուդբյորնը: Հիանալի աշխատանք կլիներ»:

Միևնույն ժամանակ խաղերի օրերը նա անցկացնում է կա՛մ «Օլդ Թրաֆորդում», կա՛մ «Պենինսուլա Ստեդիումում»: «Սոլֆորդը» վստահորեն առաջ է գնում Ազգային լիգայում ելույթ ունենալու ճանապարհին, որն ընդամենը մեկ աստիճան է ցածր Ֆուտբոլային երկրորդ լիգայից: Ինչպիսի՞ն են ձգտումներն այս ասպարեզում․

«Ֆուտբոլային լիգա: Դրանից հետո, իհարկե առավելագույն բարձր տեղ գրավելը, բայց մենք գիտենք, որ դա բարդ է։ Մեր ջանքերով ակումբը բարձրակարգ ֆուտբոլիստների է գնել, մենք սեփական դաշտ ունենք, դա բացարձակ նոր փորձ է, իսկ դու այդ ամենն ընդունում ես որպես ամենաերիտասարդ երկրպագու: Մինչև այն պահը, երբ մեր մարզադաշտը լցրեց բոլոր նստատեղերը, ես կանգնած էի դարպասների մոտ: Հիշում եմ, թե ինչպես էինք պարտվում 2:3 հաշվով, ապա հաղթեցինք 4:3, ու տղաները ծնկի եկան հենց իմ առաջ: Ընկերներիս հետ էի, և դա հիասքանչ զգացողություն էր»: 

Վերջին ժամանակներում ի՞նչ է զգում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին հետևելիս․

«Եթե առանձին վերցնենք, ապա թիմը վատ չի խաղում: Եթե համեմատենք «Մանչեսթեր Սիթիի» հետ, այստեղ ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ, քանի որ նրանք հիմա շատ լավն են: Հետաքրքիր կլիներ տեսնել «Սիթիի» արձագանքը, եթե նրանց հաղթեինք «Օլդ Թրաֆորդում»: «Մանչեսթեր Յունայթեդի» համար խթան կլիներ, բայց դա տեղի չունեցավ»:

Զարմացա՞ծ էր արդյոք այդ խաղում «Յունայթեդի» զգուշավորությունից․

«Պետք էր զգույշ լինել: Տեսեք, թե ինչ եղավ «Տոտենհեմի» հետ: Իսկ որպես «Յունայթեդի» երկրպագու՝ կցանկանայի թիմն առաջ գնար: «Սիթին» հենց սկզբից խաղի մեջ մտավ, ամբոխը լռեց, ու բարդ էր նրանց հետ բերել»:

«Յունայթեդի» ավանդույթներն արդյո՞ք պահանջում են, որ թիմը որոշակի ոճով խաղա․

«Դուք ուղղակի չեք կարող դուրս գալ ընդդեմ մի քանի թիմի, հատկապես, եթե ձեր խաղացողներն այնպիսին չեն, ինչպիսին նախկինում են եղել ակումբում: Երբեմն պետք է պարզապես կատարելագործվել: Օրինակ՝ ժամանակին Պակ Ջի Սուն կարողացավ «Օլդ Թրաֆորդում» հսկողության տակ վերցնել Անդրեա Պիրլոյին: Լուրջ մրցակիցների դեմ այս մրցաշրջանի խաղերն իսկական հիասթափություն էին, իսկ «Լիվերպուլի» դեմ խաղը սպանեց ամեն ինչ: Խաղից հետո բացասականը շատ էր: Կարծում եմ՝ դեռ ամբողջությամբ չենք հեռացել այդ խաղից»:

«Դուք դիտարժանություն եք ցանկանում։ Դա մշակույթի, պատմության մի մասն է: Դուք նաև հաղթանակեր եք ցանկանում: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու լինելով՝ դուք ցանկանում եք այդ բաղադրիչներն ունենալ: Ես խաղացել եմ այդ ոճով: Մենք ցանկանում էինք հաճույք ստանալ, խաբել մրցակիցներին, ուրախացնել երկրպագուներին․․․ Մի՞թե դրան ընդունակ ֆուտբոլիստներ ունենք: Նայեք «Սիթիին»՝ Սիլվա, Դե Բրյունե, Սանե, Սթերլինգ, Ժեզուս: Նրանց հաճելի է հետևել: Այդ ֆուտբոլիստները ջանասիրաբար աշխատում են նաև առանց գնդակի: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն ունե՞ն նույն որակները: Բարդ է ասել, բայց այս պահին՝ ոչ»,- եզրափակում է Գիգզը։

Լրահոս
Վերդիի մերժումն ու բացատրությունը Ֆլորես. Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, Ռոնալդուն տասնյակում է Հայնկես. Դե Բրյունեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերթոն» Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները Աուզիլիո. Ռաֆինյայի տրանսֆերի համար ժամանակ է հարկավոր Ռոնալդու. Նպատակը քառյակում հայտնվելն է, մյուս մրցաշարերում` չեմպիոնությունը Ռայոլա. Սանչեսի` ՄՅՈւ տրանսֆերը կախված է Մխիթարյանից, նա դեռ ոչինչ չի որոշել «Australian Open». Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկները, այլ արդյունքներ (տեսանյութ) «Ռեալը» շուտով առաջարկ կկատարի «Ինտերին» Կամո Հովհաննիսյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (լուսանկարներ, տեսանյութ) «Արսենալը» վստահ է Օբամեյանգի տրանսֆերի հարցում Չեմպիոնի ու փոխչեմպիոնի խաղում կրկին հաղթողը նույնն է (տեսանյութ) Սանչեսի տրանսֆերի համար սպասում են Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանավորվածությանը Պաշտոնական. «Ինտերը» նորեկ ունի (լուսանկար) Մոուրինյու. Մխիթարյանը հայտացուցակում չէր, որովհետև նրա ապագան անորոշ է «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Մոուրա. Հեռանում եմ ՊՍԺ-ից Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ Օլիմպիական խաղերում Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել Պաշտոնական. «Բորուսսիան» թանկարժեք նորեկ ունի (լուսանկար) «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների աննախադեպ տարբերություն Ռայան Գիգզը` Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ (լուսանկար) Մխիթարյան-Օբամեյանգ խաղազույգը կարող է վերամիավորվել «Արսենալում» Մեսսին` թոփ-5 առաջնությունների պատմության ռեկորդակիր «Australian Open». Նադալն ու Դիմիտրովը մեկնարկեցին «թեթև զբոսանքով» (տեսանյութ) Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ» Գվարդիոլա․ Տիտղոսներ եմ նվաճել՝ պարտվելով և միավորներ կորցնելով Ֆեդերեր․ 36-ամյա թենիսիստին ֆավորիտ համարելը նորմալ չէ Գվարդիոլայի սարսափը. Կլոպը կատալոնացու ամենաանհարմար մրցակիցն է Ցորկ․ Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում Հեռացում մրցավարի նկատմամբ խախտման համար. ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» (տեսանյութ) «Բարսելոնայի» հաղթական քամբեքը 0:2 հաշվից հետո (տեսանյութ) «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» հետ (տեսանյութ) Առաջատարի առաջին պարտությունը․ «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) «Բորնմուտը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ) «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի». Թիմերի մեկնարկային կազմերը Զիդան․ Ցավալի պարտություն է, բայց չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներիս «Վալենսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ) Կարվախալ․ Թիմին չհավատացողները կարող են հեռանալ
website by Sargssyan