«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատար «Բարսելոնան» 18-րդ տուրում տնային հանդիպում անցկացրեց «Լևանտեի» հետ և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

12-րդ րոպեին Ժորդի Ալբայի փոխանցումից հետո հաշիվը բացեց առաջնության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին, 38-րդ րոպեին Սերժի Ռոբերտոյի արդյունավետ փոխանցումը գոլով եզրափակեց Լուիս Սուարեսը, իսկ վերջնական հաշիվն ավելացված ժամանակում (90+3′) ձևակերպեց Պաուլինյոն։

Այս հաղթանակից հետո կատալոնական թիմը 48 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցում է 9 միավորով։ «Լևանտեն» մնաց 18 միավորով՝ 16-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում