«Փյունիկը» երկու անգամ մեկնելու է արտասահման

«Փյունիկը» երկու անգամ մեկնելու է արտասահման

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվելու համար «Փյունիկն» այսօր` հունվարի 8-ին վերսկսել է մարզումները։ Երևանցիների պաշտոնական կայքը հայտնել է նաև թիմի նախապատրաստական շրջանի ծրագրերը:

Հունվարի 15-21-ը «Փյունիկը» կանցկացնի իր առաջին ձմեռային հավաքը Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Երկրորդ հավաքը տեղի կունենա հունվարի 23-ից փետրվարի 4-ը՝ Թուրքիայի Ալանիա քաղաքում: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի երրորդ հավաքը նախատեսված է Կիպրոսի Լառնակա քաղաքում՝ փետրվարի 13-24-ը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» ձմեռային ընդմիջման է գնացել Բարձրագույն խմբում նախավերջին` 5-րդ տեղը զբաղեցնելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում