Կոնտե. Կեղծավոր Մոուրինյուն վիրավորեց Ռանյերիին, իսկ հետո հագավ նրա մարզաշապիկը

Կոնտե. Կեղծավոր Մոուրինյուն վիրավորեց Ռանյերիին, իսկ հետո հագավ նրա մարզաշապիկը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ սպասում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին, որում կհանդիպի Ժոզե Մոուրինյուի հետ: Իտալացի ու պորտուգալացի մասնագետների միջև կոնֆլիկտը վերջին օրերին կրկին սրվել է:

«Բոլորդ լավ եք ճանաչում Մոուրինյուին: Նա ստոր մարդ է: Հիշում եմ մի դեպք, որը վերաբերվում է Ռանյերիին: Նա Կլաուդիոյին վիրավորեց անգլերեն վատ խոսելու համար, իսկ հետո, երբ Ռանյերիին պաշտոնանկ արեցին, նրա մարզաշապիկը հագավ: Նա կեղծավոր է: Նա ասուլիսների ժամանակ վիրավորում էր այդ մարդուն, փորձում վնասել, իսկ երկու տարի անց աջակցություն հայտնեց, որովհետև դա լավ քայլ էր նրա իմիջի համար:

Փետրվարի 25-ին «Օլդ Թրաֆորդում» դեմ առ դեմ կհանդիպենք միմյանց: Ես պատրաստ եմ դրան»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում