Կեպայի` «Ռեալ» տեղափոխությունը խափանվել է

Կեպայի` «Ռեալ» տեղափոխությունը խափանվել է

Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հունվարին չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

«Onda Cero»-ն տեղեկացնում է, որ «սերուցքայինների» համար բասկի անցած բուժզննման ժամանակ նրա մոտ աջ ոտքի ոսկորի կոտրվածք է հայտնաբերվել: 23-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է 3 ամիս:  Արիսաբալագան հրաժարվել է վիրահատության ենթարկվել: Նա կարծում է, որ ավանդական բուժման միջոցով ավելի շուտ կվերականգնվի:

Ամենայն հավանականությամբ, Կեպան «արքայական ակումբին» կմիանա ամռանը, երբ կավարտվի «Ատլետիկի» հետ նրա պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, որ Ռեալը պատրաստվում էր վճարել դարպասապահի հրաժարագինը, որը կազմում է 20 միլիոն եվրո:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում