Միր. «Վալենսիան» ամեն ինչ արեց, որ չտեղափոխվեմ «Ռեալ»

Միր. «Վալենսիան» ամեն ինչ արեց, որ չտեղափոխվեմ «Ռեալ»

«Վուլվերհեմփթոնի» նորեկ Ռաֆայել Միրը պատմել է, որ «Վալենսիան» միտումնավոր խոչընդոտել է նրա` Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Նախորդ շաբաթ իսպանական ակումբը 2 միլիոն եվրոյի դիմաց 20-ամյա հարձակվողի տրանսֆերը վաճառել են «Վուլվերհեմփթոնին»:

««Վալենսիան» «Ռեալի» 3-4 առաջարկ մերժեց, սակայն ընդունեց «Վուլվերհեմփթոնի» առաջին իսկ հարցումը: Նրանք չէին ցանկանում, որ տեղափոխվեմ «Ռեալ» և հասան իենց ուզածին: «Չզջիկներից» հեռացա, որովհետև հավակնոտ ծրագրի կարիք ունեի: Ցանկանում եմ զարգանալ և վստահություն զգալ, իսկ «Վալենսիայում» դա չկար:

Նրանք միայն ամռանն են մեկ անգամ պայմանագրի երկարաձգման առաջարկ կատարել: Ակումբի ղեկավարության այն խոսքերը, իբր ամբողջ տարվա ընթացքում փորձում էին համոզել ինձ, սուտ են»,- իսպանացու խոսքեր է մեջբերում «Radio Valencia Cadena SER»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում