USD
EUR
RUB

Մեր օրերի լավագույն ֆուտբոլիստները. ովքե՞ր են առաջինը նկատել նրանց տաղանդը

 
 

Մեծ ֆուտբոլում տարբեր կերպ են հայտնվում: Մեսսիին 5 տարեկանում են նկատել, թեև 3-ի տեսք ուներ: Ռոնալդուն մարզիչներին զարմացրել է ոչ այնքան տաղանդով, որքան աշխատասիրությամբ և լավագույնը դառնալու ձգտմամբ: Չարաճճի Նեյմարը 6 տարեկանում իրեն նկատել է տվել տրիբունաներից։ 2017 թվականի լավագույն ռմբարկու Հարի Քեյնն իր հաջողությունների համար շատերին է շնորհակալ, իսկ ահա երիտասարդ տաղանդների շարքում առանձնացնող Մբապեն առաջնահերթ պետք է շնորհակալ լինի հորը։

Ռոնալդուն լուսանկարիչ չէ, Մեսսին առևտրական չի դարձել, իսկ Մբապեին ամբողջ ֆուտբոլային աշխարհն է ճանաչում, թեև դպրոցը վերջերս է ավարտել: Այդ ամենը նրանց շնորհիվ, ովքեր հավատացել են այս տղաներին:

Լիոնելի կախարդանքին հավատացած մարդիկ

Մեսսիի առաջին մարզիչ հաճախ կոչում են «Նյուելս Օլդ Բոյսից» Էրնեստո Վեկոյին, բայց դա չէ ճշմարտությունը: Էրնեստոն Մեսսիի հետ աշխատել սկսել է, երբ բոլորն արդեն գիտեին փոքրիկ տղայի մասին, ով անկախ հասակից ու տարիքից հեշտությամբ հաղթում էր բոլորին։

Մեսսին գրոհը սեփական դարպասից էր սկսում: Դարպասապահը գնդակը նրա ոտքերի առաջ էր նետում, նա էլ շրջանցում էր բոլորին ու գոլ խփում: Բայց այդ տղանդը պատահաբար է բացահայտվել։ Մայրը Լիոնելի ավագ եղբայրներին արգելել էր նրան մարզումների տանել, քանի որ 5-6 տարեկանում շատ փոքրիկ ու թույլիկ էր:

Լուսանկար

Մի անգամ ծերուկ Սալվադոր Ապարիչոն, ով մարզում էր Մեսսիի եղբայրներին, չէր կարողացել 2 թիմ հավաքել մարզման համար, քանի որ երեխաներից մեկն ուշացել էր: Բախտի բերմամբ, Մեսսին մոր հետ գնացել էր եղբայրների խաղին հետևելու: Լեոն այնքան թուլակազմ էր, որ Սալվադորը սկզբում մտավախություն է ունեցել, թե նա չի կարողանա գնդակը շարժել տեղից: Սակայն Մեսսին հեշտությամբ խաղի մեջ է մտել և տպավորել բոլորին։ Մինչև այդ պահը Մեսսին անգամ բակում չէր խաղացել, բայց ադ մարզումային խաղից հետո նրան թիմ են ընդունել։ Ահա այդպես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը կատարել է իր առաջին քայլերը։

Առաջարկում ենք կարդալ՝

Նեյմարի էներգիան առաջինը նկատած մարզիչը

Բետինյոն՝ կրտսեր դա Սիլվա Սանտոսի առաջին մարզիչը բոլոր հարցազրույցներում կրկնում է, որ Նեյմարն այնքան անկարգ երեխա էր, որ հայրն անգամ ֆուտբոլային պարապմունքների տղային չէր տալիս: 

Մի անգամ ավագ Նեյմարը (հայրը) մարզսրահում էր խաղում ընկերների հետ, իսկ տղան հորն էր սպասում ու անհամբեր էր։ Մարզասրահի աշխատակից Բետինյոն նրա մեջ առաջին հերթին հենց դա էր նկատել՝ էներգիան: Տղան տրիբունաների շարքերով վերև-ներքև էր վազում, բայց այդուհանդերձ պահում էր շնչառությունը: Մարզիչը զարմացած էր՝ ինչպես կարող էր փոքրամարմին տղան այդքան դիմացկուն լինել: Մեկ տարի անց Նեյմարը «Պորտուգեզա Սանտիստայի» աստղն էր․․․

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողի առաջին մարզիչը հիմա երազում է նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պատվանդանին կանգնած տեսնել: Հաշվի առնելով Մեսսիի և Ռոնալդուի տարիքը՝ Բետինյոյի երազանքը շուտով կարող է իրականություն դառնալ։

Լուսանկար

Աշխատասեր Ռոնալդուի մարզիչները

Առաջին մարզիչը, ով Մադեյրայից Կրիշտիանուին «Սպորտինգ» էր տարել, Լեոնել Պոնտեսն էր: Նա բոլորին արգելել էր տղային «Ռոնալդո» անվանել: Խիստ մարզիչը կարծում էր, որ առանց այդ էլ ինքնավստահ տղայի համար վատ կլիներ բրազիլացի հանճարի հետ նույնականացումը: Սակայն նախքան Պոնտեսն էլ Կրիշտիանուն մարզիչներ է ունեցել, ովքեր պորտուգալացու մեջ առաջնահերթ աշխատասիրությունն են առանձնացրել։ Ռոնալդուին անգամ տուգանել են լրացուցիչ մարզումների համար, որոնք ինքն էր իրեն նշանակել:

Ռոնալդուի առաջին մարզիչը նրա փոքր քրոջ՝ Կատյայի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է եղել: Մանկուց Ռոնալդուն առանց դժվարության պայքարել է անգամ իրենից մեծերի հետ, բայց նրա վրա հաճախ ծիծաղել են, քանի որ տղան սիրում էր կրկնել. «Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ լինելու»:

Լուսանկար

Կրիշտիանուի տաղանդն առավել նկատի է դարձել «Անդորինյայում», որտեղ նրան մարզել և հետագա զարգացմանը նպաստել է Ֆրանսիշկու Աֆոնսուն։ Քրոջ ուսուցիչը, Լեոնել Պոնտեսը, առաջին պրոֆեսիոնալ մարզիչ Աֆոնսուն մահացել են, իսկ 5 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած պորտուգալացին միշտ շեշտում է այդ մարդկանց՝ իր կարիերայում ունեցած ներդրման մասին։

Առաջարկում ենք կարդալ՝

Չաղլիկ Հարիի մարզիչները

Չաղլիկ, բարձրահասակ, ինքնամփոփ էր և չէր դժգոհում ախորժակի պակասից: Նա սկզբում «Արսենալի» դպրոցի սան էր, թեև «Ուայթ Հարթ Լեյնից» 8 կմ հեռու է ծնվել: «Արսենալում» Հարին 8 տարեկանում է հայտնվել, նրան նկատել էին նաև «Ռիջվեյ Ռովերսում», որի կազմում ժամանակին Դևիդ Բեքհեմն էր խաղում: Ինչպես Դևիդը, այնպես էլ Հարին չդարձավ Վենգերի թիմի աստղը: Նա երազում էր դրա մասին, բայց․․․

Ինչո՞ւ էր «Արսենալը» զիջել Քեյնին: Նրան չափազանց դանդաղաշարժ են համարել: Արդյունքում տղան ընկճվել ու տեղափոխվել է այլ թիմ: 11 տարեկանում Հարին ընդունվել է «Տոտենհեմի» ակադեմիա, բայց այստեղ էլ ոչ մի կերպ չի առանձնացել: Լոնդոնյան ակումբի մինչև 18 տարեկանների թիմի մարզիչը հիշում է, որ Քեյնի մեջ մեծ ֆուտբոլիստի կարող էր տեսնել միայն նա, ով շփվում էր տղայի հետ: Նա համառորեն պնդում էր, որ ֆիզիկականն անկարևոր է, իսկ ցանկությունը՝ ամենից կարևորը:

Ալեքս Ինգլտոպն էլ մյուս մարզիչների պես համաձայն է, որ Քեյնը յուրահատուկ չի եղել պատանեկան տարիքում: Նա վատ էր շարժվում, բայց «Տոտենհեմում», ի տարբերություն «Արսենալի», դրա համար նրան դռնից դուրս չէին թողնում: Մի քանի տարի անց երիտասարդ ֆուտբոլիստն անցավ Լես Ֆերդինանդի տրամադրության տակ։ Նախկին հարձակվողը Թիմ Շերվուդին՝ «Տոտենհեմի» ապագա մարզչին ասել էր, որ Քեյնը Շիրերի պես է հարվածում ու «բացվում է» Շերինգեմի նման: Այդուհանդերձ, երկար ժամանակ Հարիին գովերգողներին պարզապես շռայլ ու բարի էին անվանում:

Ինչպե՞ս կարող էր այդ չաղլիկ տղայից ֆուտբոլիստ դուրս գալ: Փաստի ականատեսն ենք, թեև «Տոտենհեմի» սկաուտ Մարկ Օ՛Տուլը դժվարությամբ է ղեկավարությանը համոզել թիմ ընդունել 11-ամյա տղային, ով կանգնում էր տուգանայինի մատույցներում ու բղավում բոլոր նրանց վրա, ովքեր փոխանցում չէին կատարում: 

Լուսանկար

Փոքրիկ Կիլիանի տաղանդը նկատել է հայրը

Իսկ ո՞վ է հայտնաբերել այս տարվա «Golden Boy»-ին: Իհարկե, այս մրցանակին արժանացած բոլոր ֆուտբոլիստները չէ, որ ավելի մեծ տարիքում պաշտպանում են լավագույնի տիտղոսը։ Դեբյուտանտ Ռաֆայել վան դեր Վարտն իր գործի իսկական վարպետն է: Ռունին, Մեսսին, Ագուերոն իրենց ակումբների լեգենդներն են: Պատոն, Գյոտցեն ու Բալոտելին տարբեր պատճառներով չեն հասել սպասված փառքին, բայց Իսկոն ու Պոգբան արդեն հիմա մեծ աստղեր են: Սթերլինգը, Մարսիալն ու անգամ պորտուգալացի Սանչեշը դեռ կարող են խաղալ, իսկ Կիլիան Մբապեն բոլորովին այլ մակարդակ է։

Կիլիանի մանկական մարզիչը հայրն էր՝ Վիլֆրեդը, ով որդուն դաստիարակել է «Բոնդի» դպրոցում։ Կիլիանը ժամերով ֆուտբոլ էր դիտում, հետևում Զիդանի խաղին: Խնդրել էր սափրել մազերը, որպեսզի նման լիներ ֆրանսիացի կուռքին, իսկ երբ հայտնվել էր «Կլերֆոնտենի» ակադեմիայում, միանգամից դարձել էր Ժան-Կլոդ Լյաֆորդի՝ հորից հետո առաջին մարզչի սիրելին: Վերջինիս զարմացրել էր Մբապեի՝ գրոհներն իրացնելու ճանապարհ որոնելու կարողությունը: 

Աշխատասեր ֆուտբոլիստ դաստիարակելու համար պետք է շնորհակալ լինել Կիլիանի հորը: 19 տարեկանում Մբապեն այնպես է խաղում և գոլեր խփում Չեմպիոնների լիգայում, ասես պատանեկան առաջնությունում է խաղում:

Լուսանկար

Լրահոս
Շվեդիա-Անգլիա. Մեկնարկային կազմերը հայտնի են Մեծ հաճույքով եմ եկել Հայաստան. Կաֆու Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմական արդյունքի է հասել Ուիմբլդոնի հերթական հաղթանակից հետո Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բրազիլիային. Մունդիալ-2018 «Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը Կոլումբիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Արգենտինայի մարզիչը կհեռանա Ուրուգվայ-Պորտուգալիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիա-Արգենտինա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Ֆրանսիա-Արգենտինա. մեկնարկային կազմերը ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ. ԶԼՄ-ներ Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում «Բանանց»-ը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուզբեկստանի չեմպիոնի հետ Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար Գևորգ Ղազարյանը հեռացել է «Մարիտիմու»-ից Սերբիա-Բրազիլիայի խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին Ֆրանսիան բարդ մրցակից է. Իգուաին Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր Մունդիալի փլեյ-օֆֆում թիմերը կխաղան այլ գնդակով Արգենտինա-Նիգերիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Արգենտինայի վերջին հնարավորությունը. ինչ խաղեր կան այսօր «Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում 5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար
Ամենաընթերցված
website by Sargssyan