Լի Ջոնսոն. Գվարդիոլան ասաց, որ մենք ավելի լավ էինք խաղում, քան ԱՊԼ-ի շատ թիմեր

Լի Ջոնսոն. Գվարդիոլան ասաց, որ մենք ավելի լավ էինք խաղում, քան ԱՊԼ-ի շատ թիմեր

«Բրիսթոլ Սիթիի» գլխավոր մարզիչ Լի Ջոնսոնը մեկնաբանել է Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:2):

«Հպարտ եմ իմ թիմով: Խաղավերջում բաց թողած գոլը հիասթափեցրեց ֆուտբոլիստներին, սակայն նրանք հիասքանչ ֆուտբոլ ցուցադրեցին: Մենք այստեղ եկանք և փորձեցինք մեր ֆուտբոլը խաղալ, ինչով որոշ խնդիրներ առաջացրեցինք «քաղաքայինների» համար:

Իմ սաները վստահություն ցուցադրեցին և չվախեցան մրցակցից: Հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան ինձ ասաց, որ մենք ավելի լավ խաղացինք, քան Պրեմիեր լիգայի շատ թիմեր, որոնք ժամանում են «Էթիհադ»,- 36-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում