Թուրանը հեռանում է «Բարսելոնայից»

Թուրանը հեռանում է «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարիերան շարունակելու է Թուրիքայում: 31-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Բաշեկշեհիր», որն առաջին շրջանից հետո գլխավորում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Կողմերն արդեն համաձայնության են հասել, որը հաստատել է ստամբուլյան թիմի գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին։

«Գործարքի մասին հայտարարվելու է վաղը կամ ուրբաթ: Բարդ բանակցություններ էին, սակայն մեր ակումբի նախագահը կարողացավ համաձայնության հասնել կատալոնական ակումբի ու անձամբ ֆուտբոլիստի հետ»,- ասել է Ավչին:

30-ամյա խաղացողի գործակալ Ահմեդ Բուլուտն նշել է, որ իր հաճախորդի համար դա լավագույն տարբերակն է.

«Արդան ընդունել է «Բաշեկշեհիրի» առաջարկը և մյուս ակումբների տարբերակներն այլևս չի դիտարկում: Նա ցանկանում է վերադառնալ Ստամբուլ»:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ «Բաշեկշեհիրը» վարձակալելու է Թուրանին և պարտավորվելու է 15 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում