Սանյոլ. ԱԱ-2006-ի եզրափակչում Զիդանը կարմիր քարտ ստացավ Վիլտորի պատճառով (տեսանյութ)

Սանյոլ. ԱԱ-2006-ի եզրափակչում Զիդանը կարմիր քարտ ստացավ Վիլտորի պատճառով (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը կարծում է, որ 2006 թվականի Աշխարհի առաջնության Իտալիա – Ֆրանսիա եզրափակիչը (1:1) կարող էր այլ ավարտ ունենալ:

Այն պահին, երբ Զինեդին Զիդանը գլխով հարվածել է Մարկո Մատերացիին, Կլոդ Մակելելեն գնդակը փոխանցել է Սիլվեն Վիլտորին, ով սակայն չի զարգացրել գրոհը, այլ մրցավարին ցույց է տվել մյուս կիսադաշտում տեղի ունեցող կոնֆլիկտի կողմը:

«Եթե այդ պահին Վիլտորը շարունակեր գրոհը, մրցավարը խաղը կագնեցնելու որոշում չէր կայացնի և չէր փորձի պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- Սանյոլի խոսքն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ լրացուցիչ ժամանակում տեղի ունեցած այդ միջադեպից հետո Զիդանը հեռացվել է խաղադաշտից: 11-մետրանոց հարվածաշարում (3:5) որոշիչ է դարձել Դավիդ Տրեզեգեի վրիպումը: Հատկանշական է, որ Սանյոլն ու Վիլտորը 11-մետրանոցի նշակետից չեն վրիպել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում