Ջաստին Կլյուվերտ. Ցանկանում եմ լավագույնը դառնալ, ինչպես հայրս էր

Ջաստին Կլյուվերտ. Ցանկանում եմ լավագույնը դառնալ, ինչպես հայրս էր

Հոլանդացի հռչակավոր հարձակվող Պատրիկ Կլյուվերտի որդին` Ջասթին Կլյուվերտը ցանկանում է կրկնել իր հոր անցած ճանապարհը: «Այաքսի» 18-ամյա վինգերը հայտարարել է, որ չի ընկճվի, եթե դա նրան չհաջողվի:

«Ցանկանում եմ դառնալ լավագույնը, ինչպես իմ հայրն էր: Միգուցե, դեռ չեմ հասնում նրա խաղամակարդակին, սակայն դա չի խանգարում ինձ: Եթե չկրկնեմ իմ հոր նվաճումները, կարիերաս տապալված չեմ համարի, որովհետև նա բացառիկ բարձրունքների է հասել: Հայրս իմ հպարտությունն է»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնության 17 խաղում Ջասթինը 5 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: Նրա ծառայություններով արդեն հետքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում