ԱԼԳ. Հայտնի են «Չելսի» – «Արսենալ» խաղի մեկնարկային կազմերը

ԱԼԳ. Հայտնի են «Չելսի» – «Արսենալ» խաղի մեկնարկային կազմերը

Անգլիայի Լիգայի գավաթի շրջանակում այսօր կկայանա «Չելսի» – «Արսենալ» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին խաղը: «Սթեմփթորդ Բրիջում» կայանալիք մրցավեճից առաջ լոնդոնյան երկու ակումբները հրապարակել են մեկնարկային կազմերը.

«Չելսի» – Կուրտուա, Ռուդիգեր, Կրիստիանսեն, Ասպիլիկուետա, Ալոնսո, Մոյզես, կանտե, Դրինկուոթեր, Ֆաբրեգաս, Ազար, Մորատա։

«Արսենալ» – Օսպինա, Հոլդինգ, Մուստաֆի, Չամբերս, Մեյտլենդ Նայլս, Բելերին, Ջակա, Ուիլշիր, Իվոբի, Ուելբեք, Լակազետ։

Նշենք, որ «զինագործների» առաջատարներից Ալեքսիս Սանչեսը փոխարինողերի թվում է, իսկ Մեսութ Օզիլը վնասվածքի պատճառով բացակայում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում