Բյորնդալենի ցուցանիշներն Օլիմպիադայի չափանիշի չեն

Բյորնդալենի ցուցանիշներն Օլիմպիադայի չափանիշի չեն

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուլե Էյնար Բյորնդալենը չի կարողացել այնպիսի արդյունքներ գրանցել, որ Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցի Փհենչխանում կայանալիք ձմեռային Օլիմպիադային:

Այսօր Ռուպոդլինգում կայացած բիաթլոնի Աշխարհի գավաթի հերթական փուլի անհատական մրցավազքում 43-ամյա մարզիկը գրավել է 42-րդ տեղը: Ըստ Նորվեգիայի ֆեդերացիայի սահմանած պահանջների` ազգային ընտրանու կազմում հայտնվելու համար նրան հարկավոր էր ընթացիկ մրցաշրջանի մրցումներից մեկում ընդգրկվել թոփ-6-ում կամ երկու անգամ` թոփ-12-ում:  Լեգենդար բիաթլոնիստի լավագույն ցուցանիշը երկու անգամ 18-րդ տեղն է եղել:

Օլիմպիական խաղերում Նորվեգիայի բիաթլոնի հավաքականի կազմը հայտարարվելու է հունվարի 15-ին: Բյորնդալենը Հարավային Կորեա մեկնել կարող է միայն այն դեպքում, եթե նրա համար բացառություն կատարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում