«Միլանը» Չեմպիոնշիփից 35-միլիոնանոց առաջարկ է ստացել, բայց…

«Միլանը» Չեմպիոնշիփից 35-միլիոնանոց առաջարկ է ստացել, բայց…

Չեմպիոնշիփի առաջատար «Վուլվերհեմփթոնը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվային: Անգլիական ակումբը պորտուգալացու տրանսֆերի դիմաց 35 միլիոն եվրո է առաջարկել,- գրում է «Corriere della Sera»-ն:

Աղբյուրը նշում է, որ «ռոսոներին» մերժել է առաջարկը: Իտալական գրանդը մեծ հույսեր է կապում 22-ամյա ֆուտբոլիստի հետ և չի պատրաստվում բաժանվել նրանից:

Հավելենք, որ «Վուլվեհրեմփթոնը» ճանաչված գործակալ Ժորժե Մենդեշի հետ սերտ հարաբերությունների մեջ է և համարվում է վերջինիս հավակնոտ ծրագիրը: Թիմը գլխավորում է պորտուգալացու մոտ ընկերը՝ «Վալենսիայի» նախկին մարզիչ Նունու Էշպերիտու Սանտուն:

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 24 խաղի, որոնցում 8 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում