«Բարսելոնան» համաձայնեցրել է Մինայի տրանսֆերը

«Բարսելոնան» համաձայնեցրել է Մինայի տրանսֆերը

«Բարսելոնան» ձեմռային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկրորդ նորեկն է ունենալու: Կատալոնական ակումբը «Պալմեյրասի» հետ համաձայնեցրել է կենտրոնական պաշտպան Յերի Մինայի տեղափոխությունը,- տեղեկանում ենք as.com-ից:

Գործարքը կազմելու է 12 միլիոն եվրո: Շնորհանդեսը կկայանա վաղը` հունվարի 12-ին: Կոլումբացին «կապտանռնագույնների» հետ կնքելու է 4,5 տարվա ժամկետով պայմանագիր: Նրա հրաժարագինը կազմելու է 100 միլիոն եվրո:

«Բլաուգրանան» ծրագրել էր 23-ամյա ֆուտբոլիստին հրավիրել ամռանը, սակայն այն բանից հետո, երբ Խավյեր Մասկերանոն ցանկություն է հայտնել տեղափոխվելու Չինաստան, որոշում է կայացվել արագացնել Մինայի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում