Պաշտոնական. Մինան տեղափոխվեց «Բարսելոնա»

Պաշտոնական. Մինան տեղափոխվեց «Բարսելոնա»

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Պալմեյրասի» կենտրոնական պաշտպան Յերի Մինայի տրանսֆերի մասին:

Գործարքը կազմել է 11,8 միլիոն եվրո: Կոլումբացու հետ կնքած պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

23-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվել է 100 միլիոն եվրոյի հրաժարագին: 195 սմ հասակ ունեցող պաշտպանը բրազիլական թիմի կազմում անցկացրած 33 խաղում կարողացել է 8 գոլ խփել: Կոլումբիայի հավաքականի կազմում նա 8 մրցավեճում աչքի է ընկել 3 գնդակով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մինան կատալոնական թիմում դառնալու է Խավյեր Մասկերանոյին փոխարինողը, ով կարիերան շարունակելու է Չինաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում