Ֆուտբոլասերները կազմել են 2017 թվականի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլասերները կազմել են 2017 թվականի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է երկրպագուների միջև անցկացված քվեարկությունը, որի նպատակն էր կազմել 2017 թվականի խորհրդանշական հավաքականը: Հարցմանը մասնակցել է 8,7 միլիոնից ավելի մարդ,- գրում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Տարվա թիմում» ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» 5 ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ իսպանական թիմն անցած տարի հինգ տիտղոս է նվաճել:

Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)

Պաշտպաններ – Դանիել Ալվես («Յուվենտուս»/ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»), Մարսելո («Ռեալ»)

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (երկուսն էլ «Ռեալ»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազար («Չելսի»)

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում