«Gazzetta dello Sport». «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»

«Gazzetta dello Sport». «Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարիերան շարունակելու է «Ինտերում»:

«Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ երկու ակումբները համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը: «Ներաձուրին» իրավունք կունենա հետագայում 15-20 միլիոն եվրոյով գնել բրազիլացու ամբողջական տրանսֆերը:

Առաջիկա ժամանակահատվածում Ալկանտարան կմեկնի Իտալիա: Միլանցիները տրանսֆերի մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ Ռաֆինյան հաջող բուժզննում անցնի: Կիսապաշտպանը 2017 թվականի ապրիլին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Նա դեկտեմբերի վերջին շարք է վերադարձել:

Բրազիլացու տեղափոխության շուրջ կատալոնացիներն առաջարկ են ստացել նաև «Արսենալից» ու «Սելտայից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում