Զիդան. Ցավալի էր գոլեր բաց թողնել խաղակեսերի վերջին րոպեներին

Զիդան. Ցավալի էր գոլեր բաց թողնել խաղակեսերի վերջին րոպեներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Նումանիսիայի» դեմ տնային խաղը (2:2), ինչպես նաև անդրադարձել իր ապագային,- գրում է goal.com-ը:

Խաղի մասին

«Լավ հանդիպում անցկացրեցինք՝ չնայած քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստների համար ֆունկցիոնալ տեսանկյունից դժվար էր: Ցավալի էր գոլեր բաց թողնել երկու խաղակեսերի վերջնամասում: Կարևորն այն է, որ քառորդ եզրափակիչ մտանք և լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»:

Թիմի մարզավիճակը

«Կարծում եմ` հետզհետե մեր լավ մարզավիճակը վերադառնում է: Վատ խաղի վերաբերյալ բոլոր քննադատությունները հասկանալի են, սակայն վստահ եմ, որ մենք առաջխաղացում ենք գրանցելու: Գոհ եմ այս մրցավեճում ելույթ ունեցած բոլոր ֆուտբոլիստներից»:

Իր ապագայի մասին

«Ես հեռուն չեմ նայում, այլ փորձում եմ խաղից խաղ շարժվել: Չեմ կարող մտածել, թե ինչ կլինի 2-3 տարի հետո, որովհետև գիտեմ` ինչ է նշանակում լինել «Ռեալի» մարզիչը: Այստեղ գործող պայմանագիրը ոչնչից չի ապահովագրում»,- ասել է 45-ամյա մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում