USD
EUR
RUB

«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, Մխիթարյանի ապագան և Մոուրինյուի ջոկերը

«Մանչեսթեր Յունայթեդի» համար ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնական գավաթն արդեն անհասանելի է: Թիմն ունի թե՛ խաղային, և թե՛ կադրային խնդիրներ: Sport Times-ը վերլուծել է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ ստեղծված իրավիճակը:


Նախ Մխիթարյանի մասին

Հաշվի առնելով անցած տարվա փորձը՝ կարելի է մտածել, որ Մխիթարյանի և Մոուրինյուի միջև որևէ անձնական կոնֆլիկտ չկա: Մխիթարյանը չի հայտնվում ՄՅՈւ-ի կազմում զուտ խաղային պատճառներից ելնելով: Իսկ եթե լինենք ավելի կոնկրետ՝ Մխիթարյանի չխաղալու պատճառը Մոուրինյուի փիլիսոփայությունն է: Նա էլ այդպես է տեսնում և հասկանում ֆուտբոլը: Նրա համար էլ ֆուտբոլում գեղեցիկ է 1:0 հաշիվը՝ կյանքի գնով մինչև խաղի վերջ այն պահելով:

Մխիթարյանն իր դիրքի ֆուտբոլիստներին զիջում է ֆիզիկական պատրաստվածության առումով՝ ըստ Մոուրինյուի: Սակայն ակնհայտ է, որ պորտուգալացի մասնագետը սխալ է վարվում՝ չօգտագործելով հայ ֆուտբոլիստի գերազանց հարձակողական որակները:

Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունը գրեթե անհնար է

Այո, անհնար է, քանի որ «Ինտերը» չի կարող վճարել այն աշխատավարձը, որը Մխիթարյանը ստանում է Մանչեսթերում: «Ինտերում» ամենաբարձր աշխատավարձը ստանում է Մաուրո Իկարդին՝ 4.5 մլն եվրո: Համեմատության համար նշենք, որ Մխիթարյանը ՄՅՈւ-ում վաստակում է կրկնակի անգամ ավելի:

Ֆինանսական տեսանկյունից շատ անհավանական է, որ Մխիթարյանը կտեղափոխվի Իտալիա: Բացի այդ, խաղային տեսանկյունից ևս՝ «Ինտեր» տեղափոխությունը Մխիթարյանի օգտին չի լինի:

Մնում է միայն պայքարել՝ «Մանչեսթեր Յունայթեդում» տեղը վերականգնելու համար:

Լուսանկար

«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները

Կադրային խնդիրներ

Բացի դարպասապահի դիրքից, ՄՅՈւ-ն բոլոր խաղային գոտիներում խնդիրներ ունի:

Պաշտպանությունը

Երբ Մոուրինյուն հայտարարեց, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հարձակվողի գնով պաշտպանների է ձեռք բերում, շատերը զարմացան: Իսկ ի՞նչն էր խանգարում Մոուրինյուին նույնն անելու համար: Ճիշտ է, «Մանչեսթեր Յունայթեդը», ի տարբերություն «Սիթիի», չի սնվում շեյխերի գումարներով, բայց, միևնույնն է, համարվում է աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկը:

Եզրակացությունը մեկն է. Ժոզեն ձախողել է վերջին երեք տրանսֆերային պատուհանները: Նա չի կարողացել բալանսավորել իր թիմը: Լուկակուի և Պոգբայի նման ֆուտբոլիստներ ունենալու համար նա ծախսել է գրեթե 200 մլն եվրո, բայց միևնույնն է, ՄՅՈՒ-ի պաշտպանությունում խաղում են Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը, Մարկոս Ռոխոն, Վիկտոր Լինդելոֆը և Մատեո Դարմիանը: Այս ֆուտբոլիստներից և ոչ մեկը թոփ-մակարդակի խաղացող չէ:

Պարադոքսալ է, բայց պաշտպանությանն ամենաշատ ուշադրություն հատկացնող մարզչի թիմում խաղում են վերը նշված ֆուտբոլիստները: Նրանցից ոչ մեկին չի կարելի համեմատել Ժերար Պիկեի, Սերխիո Ռամոսի, Դավիդ Ալաբայի կամ Մարկոս Ալոնսոյի հետ: Ի դեպ, վերջինս նույնպես թոփ մակարդակի ֆուտբոլիստ չէր, երբ խաղում էր «Ֆիորենտինայում», իսկ հիմա «Չելսիում» և նույնիսկ ամբողջ աշխարհում, համարվում է ամենաարդյունավետ ձախ պաշտպաններից մեկը:

Կիսապաշտպանությունը

Այս դիրքում ևս խառնաշփոթ է տիրում: Մեկ Պոգբան է խաղում ենթահարձակվողի դիրքում, մեկ Մխիթարյանը: Հանկարծակի հայտնվում է Լինգարդը: Մարսիալն ու Ռեշֆորդն այնքան եզրից եզր տեղափոխվեցին, որ կարող են գլխապտույտ ունենալ: Միակ կայուն խաղացողը Նեմանյա Մատիչն է:

Հարձակման գիծը

Անգլիայում ոչ մի ֆուտբոլիստ չի կարող բոլոր խաղերում լինել մեկնարկային կազմում: Ի սկզբանե Մոուրինյուի հաշվարկները թղթի վրա շատ լավ տեսք ունեին: Հիմնական հարձակվողը կլինի Լուկակուն, իսկ երբ բելգիացին հոգնի, օգնության կգա Իբրահիմովիչը: Բայց Մոուրինյուի պլանները խառնվեցին այն ժամանակ, երբ Լուկակուն հոգնեց ավելի շուտ, քան նախատեսվում էր, իսկ Իբրան՝ ավելի երկար ժամանակով շարքից դուրս մնաց:

Լուսանկար


Ի՞նչ քայլեր կարող է կատարել Մոուրինյուն ընթացիկ տրանսֆերային պատուհանում

Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Պարի Սեն Ժերմենի» վինգեր Լուկաս Մոուրային ձեռք բերելու համար: Դժվար է ասել՝ ի՞նչ կտա ՄՅՈւ-ին Լուկասը՝ հաշվի առնելով թիմում եզրային կիսապաշտպանների մեծաթիվ լինելը: Տեղեկություն կա նաև Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին, բայց դա իրագործելը դժվար կլինի:

Մոուրինյուի ջոկերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում», կարող է դառնալ Մոուրինյուի ջոկերը: Պորտուգալացին ամռանը չէր ցանկանում բաց թողնել Պերեյրային, բայց վերջինս կայուն խաղաժամանակի կարիք ուներ, ինչի պատճառով էլ տեղափոխվեց «Վալենսիա»: Այժմ ակտիվ լուրեր են պտտվում, որ ՄՅՈւ-ն կարող է արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել Պերեյրային: Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն լավ է զգում Իսպանիայում և չէր ցանկանա ժամանակից շուտ վերադառնալ Մանչեսթեր: Սակայն, եթե Մոուրինյուն նրան խոստանա, որ բավականաչափ խաղաժամանակ կհատկացնի, ապա Անդրեասը կդիտարկի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու տարբերակը:

Անդրեաս Պերեյրան խաղում է ենթահարձակվողի դիրքում: Մոուրինյուն նախամրցաշրջանային փուլի խաղերում նրան օգտագործում էր կիսապաշտպանության միջին գծում, որպես խորքից գործող փլեյմեյքեր: Երկու դիրքերում էլ Պերեյրան հիանալի է գործում: Նրա վերադարձը մեծ օգուտ կտա մանկունյանցիներին:

Լուսանկար

Ինչի՞ համար է պայքարում ՄՅՈՒ-ն

Թերևս միակ հավանական տիտղոսը կարող է լինել Անգլիայի գավաթը: Դժվար թե Մոուրինյուի այժմյան ֆուտբոլը Եվրոպայում որևէ թիմի համար արգելք հանդիսանա: Պետք է առաջին հերթին պահպանել ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը, կենտրոնանալ մրցաշրջանը գոնե տիտղոսով ավարտելու վրա և փորձել Չեմպիոնների լիգայում հրաշք արարել:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Վերդիի մերժումն ու բացատրությունը Ֆլորես. Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, Ռոնալդուն տասնյակում է Հայնկես. Դե Բրյունեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է Ուոլկոտը տեղափոխվում է «Էվերթոն» Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները Աուզիլիո. Ռաֆինյայի տրանսֆերի համար ժամանակ է հարկավոր Ռոնալդու. Նպատակը քառյակում հայտնվելն է, մյուս մրցաշարերում` չեմպիոնությունը Ռայոլա. Սանչեսի` ՄՅՈւ տրանսֆերը կախված է Մխիթարյանից, նա դեռ ոչինչ չի որոշել «Australian Open». Ֆեդերերի ու Ջոկովիչի հաղթական մեկնարկները, այլ արդյունքներ (տեսանյութ) «Ռեալը» շուտով առաջարկ կկատարի «Ինտերին» Կամո Հովհաննիսյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (լուսանկարներ, տեսանյութ) «Արսենալը» վստահ է Օբամեյանգի տրանսֆերի հարցում Չեմպիոնի ու փոխչեմպիոնի խաղում կրկին հաղթողը նույնն է (տեսանյութ) Սանչեսի տրանսֆերի համար սպասում են Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանավորվածությանը Պաշտոնական. «Ինտերը» նորեկ ունի (լուսանկար) Մոուրինյու. Մխիթարյանը հայտացուցակում չէր, որովհետև նրա ապագան անորոշ է «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Մոուրա. Հեռանում եմ ՊՍԺ-ից Միքայել Միքայելյան. Հպարտ եմ, որ Հայաստանը կներկայացնեմ Օլիմպիական խաղերում Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել Պաշտոնական. «Բորուսսիան» թանկարժեք նորեկ ունի (լուսանկար) «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների աննախադեպ տարբերություն Ռայան Գիգզը` Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ (լուսանկար) Մխիթարյան-Օբամեյանգ խաղազույգը կարող է վերամիավորվել «Արսենալում» Մեսսին` թոփ-5 առաջնությունների պատմության ռեկորդակիր «Australian Open». Նադալն ու Դիմիտրովը մեկնարկեցին «թեթև զբոսանքով» (տեսանյութ) Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ» Գվարդիոլա․ Տիտղոսներ եմ նվաճել՝ պարտվելով և միավորներ կորցնելով Ֆեդերեր․ 36-ամյա թենիսիստին ֆավորիտ համարելը նորմալ չէ Գվարդիոլայի սարսափը. Կլոպը կատալոնացու ամենաանհարմար մրցակիցն է Ցորկ․ Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում Հեռացում մրցավարի նկատմամբ խախտման համար. ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» (տեսանյութ) «Բարսելոնայի» հաղթական քամբեքը 0:2 հաշվից հետո (տեսանյութ) «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» հետ (տեսանյութ) Առաջատարի առաջին պարտությունը․ «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) «Բորնմուտը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ) «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի». Թիմերի մեկնարկային կազմերը Զիդան․ Ցավալի պարտություն է, բայց չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներիս «Վալենսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ) Կարվախալ․ Թիմին չհավատացողները կարող են հեռանալ
website by Sargssyan