Պրատի տրանսֆերի համար պայքարում «Յուվենտուսը» հաղթել է «Ինտերին»

Պրատի տրանսֆերի համար պայքարում «Յուվենտուսը» հաղթել է «Ինտերին»

«Յուվենտուսը» համաձայնության է հասել «Սամպդորիայի» կիսապաշտպան Դենիս Պրատի տրանսֆերի շուրջ: «Corriere dello Sport»-ը վստահեցնում է, որ բելգիացին Թուրին է տեղափոխվելու ամռանը:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև «Ինտերը», սակայն «ծեր սինյորան» առաջ է անցել միլանյան ակումբից։ «Բյանկոներին» կարողացել է պայմանավորվել կիսապաշտպանի հետ: Գործարքը կազմելու է 25 միլիոն եվրո: Հենց այդքան է կազմում Պրատի հրաժարագինը: «Բյանկոներին» փորձել է «Սամպդորիայի» հետ բանակցությունների միջոցով նվազեցնել գումարը, սակայն դա նրանց չի հաջողվել:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում բելգիացին 18 խաղի է մասնակցել, որոնցում 4 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում